Հասարակություն 

Պատրաստվում են ՀՀԿ տատիկին նկարահանման առաջարկ անել. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀԿ տատիկին, որը վաղուց արդեն աստղ է դարձել, փնտրում են` նկարահանման առաջարկ անելու համար: «Շտապ նկարահանման համար պետք է ՀՀԿ հայտնի տատիկը ))) Հա բայց լուրջ եմ ասում ))) հասցե կամ հեռախոս եթե կա ուղարկեք ))»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ինդիվիդում քաստինգ փրոդաքշն»-ի հիմնադիր Աշոտ Սարգսյանը:

Մեզ հետ զրույցում նա մանրամասնեց, որ նկարահանվելու է երգի տեսահոլովակ, որի մասնակիցների քաստինգն իրենք են իրականացնում: Աշոտ Սարգսյանը երգչի անունը առայժմ չնշեց, բայց ներկայացրեց տեսահոլովակի սյուժեն. երիտասարդ սիրահար զույգը հանդիպում է բազմաթիվ դժվարությունների: Աղջկա ընտանիքը դեմ է նրանց հարաբերություններին, իսկ հատկապես տատիկը` այդ ընտանիքի ամենավառ ներկայացուցիչը` կոլորիտային, խիստ ու ջղային, անընդհատ խոչընդոտներ է ստեղծում երիտասարդների համար, հալածում նրանց: Եվ հենց տարեց այդ կնոջ կերպարը մարմանավորելու առաջարկով տեսահոլովակի հեղինակները ցանկանում են դիմել ՀՀԿ տատիկին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից