«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արկադի Համբարձումյանը (առավել հայտնի «Դերժավայի Արկադի»անունով) Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր եկամուտների և ունեցվածքի հայտարարագիրը, որից պարզ է դառնում, որ պատգամավորը նախորդ տարի 106 մլն 200 հազար դրամով հողամաս է գնել, իսկ 6 մլն դրամով՝ Toyota Land Cruiser Prado 2.7 տեսակի ավտոմեքենա: Նույն տարում նա հանձնել է 732.2 մլն դրամ և 644.9 մլն դրամ փոխառություններ, որոնք հարկային տարվա վերջում դարձել են համապատասխանաբար 1.6 մլրդ և 605 մլն դրամ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում