«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ նախագահի խորհրդական Վրույր Փենեսյանը հանգստի է մեկնել Մոնակո` խաղատների երկիր: Նա Միջերկրական ծովի ափին գտնվող աշխարհի լավագույն հանգստավայրերից մեկում արեւահարվել է եւ Ֆեյսբուքում էլ լուսանկարներ հրապարակել:
Մի լուսանկարում Փենեսյանը, փորձելով անմահացնել Մոնակոյի համայնապատկերը, լուսանկարել է այն՝ առաջին պլանում անմահացնելով նաեւ իր բաց վերջույթները, եւ այդ լուսանկարը տեղադրել է «Հայկական բրենդ» էջում:
Հետաքրքիր միտք է՝ հայկական «փրչոտ» ոտքը՝ հայկական բրենդ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում