Հասարակություն 

Հռոմի պապը «Տարվա մարդ»՝ ըստ Time ամսագրի

Հռոմի Ֆրանցիսկոս պապը ճանաչվել է «Տարվա մարդ»՝ ըստ Time ամսագրի, գրում է gazeta.ru-ն:

 

Ավելի վաղ հաղորդվում էր, որ այդ կոչման թեկնածուների տասնյակում են հայտնվել աշխարհի բազմաթիվ առաջնորդներ, մասնավորապես՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, Իրանի նախագահ Հասան Ռոհանին, Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը:

 

Երկրորդ տեղում է հայտնվել ԱՄՆ ազգային անվտանգության գործակալության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը:

 

Առաջին անգամ The Time-ը «Տարվա մարդ» է հայտարարել 1927 թվականին. տվյալ անձը եղել է ամերիկացի օդաչու Չարլզ Լինդբերգը, ով առաջին անգամ միայնակ հատել է Ատլանտյան օվկիանոսը:

Նույն շարքից