Հասարակություն 

ԱՄՆ նախկին նախագահը պարել է սպանված ոստիկանների հոգեհանգստի արարողության ժամանակ /տեսանյութ/

ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ կրտսերը պարել է Դալլասում սպանված  ոստիկանների հոգեհանգստի արարողության ժամանակ: Ինչպես հայտնում է The Telegraph-ը, դա տեղի է ունեցել «Հանրապետության մարտական հիմնի» կատարման ժամանակ: Բուշը պարել է իր կնոջ՝ Լորայի և Նահանգների գործող նախագահ Բարաք Օբամայի կնոջ՝ Միշել Օբամայի ձեռքերը բռնած:

Նշենք, որ ԱՄՆ-ի նախկին նախագահի պահվածքը տարաբնույթ մեկնաբանությունների առիթ է տվել համացանցում: Ոմանց կարծիքով, նման պահվածքն անընդունելիի է, իսկ ոմանք էլ դա զավեշտալի են համարում:

https://www.youtube.com/watch?v=g2J5u8ZwFq8

Նույն շարքից