Իտալիայում հարավում երեկ՝ հուլիսի 12-ին տեղի ունեցած երկու ուղևորատար գնացքների բախման արդյունքում զոհերի թիվը, վերջին տվյալներով, հասել է 27-ի: Այս մասին գրում են տեղի ԶԼՄ-ները:
Փրկարարները զգուշացնում են, որ զոհերի թիվը կարող է աճել:
Վիրավորների թիվը հասնում է 50-ի, նրանցից 18-ի վիճակը ծանր է:
Հավելենք, որ ողբերգության պատճառները դեռ հայտնի չեն: