Քաղաքական Միջազգային 

Լեհաստանի պաշտպանության նախարար Ռուսաստանին է համարում Վոլինսկի ողբերգության աղբյուր

Լեհաստանի պաշտպանության նախարար Անտոնի Մաչերևիչը կարծում է, որ Ռուսաստանը 1943-44 թվականներին ուկրաինացի ծայրահեղականներին օգտագործել է Վոլինսկի ոճրագործությունը իրականացնելու համար. «Հենց Ռուսաստանն է  այդ սարսափելի դժբախտության աղբյուրը»,-հայտարարել է Մաչերևիչը, ում խոսքերը մեջբերում են տեղի ԶԼՄ-ները:

Նույն օրը Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ֆեյսբուքյան իր էջում հետաքրքրվել է՝ դա Մաչերևիչի անձնակա՞ն կարծիքն է, թե՞ Լեհաստանի: Զախարովան նաև կարծիք է հայտնել, որ լեհական ղեկավարությունը խրախուսում է շովինիզմը և ազգային ատելություն է հրահրում:

Նույն շարքից