Միջազգային Հասարակություն 

Նիգերիայում վնասազերծվել է շուրջ 300 գրոհային

Ինչպես տեղեկացնում է Ռիա Նովոստի գործակալությունը, Նիգերիայի զորքերը երկրի 11 քաղաքներում ու գյուղերում «Բոկո Հարամ» խմբավորման ավելի քան 300 գրոհայինների են ոչնչացրել:

«Զենքի ու սպառազինությունների մի մասն առգրավվել է»,-ասել է Նիգերիայի ՊՆ մամուլի քարտուղարը:

Ավելի վաղ իսլամիստների «Բոկո Հարամ» խմբավորման առաջնորդ Աբուբաքար Շաքաուն խոստացել էր խանգարել Նիգերիայում ընտրությունների անցկացմանը:

 

Նույն շարքից