Հասարակություն 

Ֆրանսիայի նախագահի վարսահարդարն ամսեկան մոտ 10 հազար եվրո է վաստակում

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի վարսահարդարը ամսեկան մոտ 10 հազար եվրո է վաստակում, այս մասին հայտնում է Figaro-ն՝ հղում անելով Canard enchaîné թերթին:

Թերթը, մեջբերելով վարսահարդարի փաստաբան Սարա Լևիի խոսքերը, գրում է, որ վերջինս նախագահի տրամադրության տակ է գտնվում շուրջօրյա, նրան երբեք չեն փոխարինում, նա բաց է թողել հարազատ երեխաների ծննդյան տոները և այլն:

Հայտնվում է, որ վարսահարդարի աշխատանքային օրը շատ շուտ է սկսվում, նա Օլանդի հետ է լինում նաև աշխատանքային ուղևորությունների ժամանակ:

Նույն շարքից