Ինչպես տեղեկացնում է Ռիա Նովոստի գործակալությունը, Բելոռուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն առաջարկել է երաշխիքներ Դեւբալցեւոյում շրջապատման մեջ գտնվող ուկրաինական զորամիավորումների անվտանգ դուրս բերման վերաբերյալ:
«Մենք պատրաստ են հանդես գալ երաշխավորի դերում ու ապահովել Դեբալցեւյից ուկրաինական զինուժի անվտանգ դուրսբերումն, պայմանով, որ նրանք այլեւս երբեք չեն մասնակցի ռազմական գործողություններին»,-հայտնել է Լուկաշենկոն:
Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության պաշտպանության փոխնախարար Էդուարդ Բասուրինի տվյալներով, Դեբալցեւոյում շրջապատված ուկրաինական զինվորները, ցրտի ու սովի պայմաններում սկսել են հանձնվել: Նրա խոսքերով վերջին մեկ օրում գերի է հանձնվել շուրջ 300 զինվորական:
Հիշեցնենք, որ ուկրաինական բանակն այս շրջանում կրում է խոշոր կորուստներ: Աշխարհազորայինները գրավել են քաղաքի մի մասը ու շարունակում են հարձակումը: Քաղաքում դեռեւս գտվում է ուկրաինական բանակի 5000 զինծառայող:
Իր հերթին ուկրաինական կողմը հայտնել է, որ ուկրաինական ուժայինները, վերախմբավորվում են ու իրականացնում են կանոնավոր նահանջ, այնինչ, իրականում Դեբալցեւոյում գտնվող ուկրաինական ուժայինների շրջանում սկսվել է խուճապ: