Եվրախորհրդարանի կողմից Թուրքիայում ահաբեկչական խմբավորում համարվող սիրիական քրդերի ինքնապաշտպանությունը քարոզելն անընդունելի է, հայտաարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսնակ Իբրահիմ Քալինը:
Այս հայտարարութունը հաջորդել է Եվրախորհրդարանում սիրիական քրդերի ինքնապաշտպանությունը ներկայացնող լուսանկարների ցուցահանդեսի բացմանը: Նշենք, որ ցուցահանդեսում ներակայացված են նաև Աբդուլա Օջալանի լուսանկարները:
«Ահաբեկչության քարոզն անհամատեղելի է խոսքի ազատության հետ: Եթե ցուցահանդեսը նվիրված է ահաբեկչական խմբավորմանը, որն իբր պայքարում է մեկ այլ ահաբեկչական խմբավորման դեմ,մենք խորհուրդ ենք տալիս նմանատիպ ցուցահանդեսներ նվիրել նաև «Հըզբոլահին», Ասադի ռեժիմին և այլն: Անընդունելի է, որ Եվրախորհրդարանը քարոզում է ահաբեկչական խմբավորման, որն ամեն օր ոչնչացնում է Թուրքիայի խաղաղ բնակչությանը»,-Քալինի խոսքերն է մեջբերում Anadolu-ն: