Քաղաքական Միջազգային 

Երբ է տեղի ունենալու Ռուսաստանի, Իրանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը և ինչ հարցեր են քննարկվելու

Բաքվում Ռուսաստանի, Իրանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը տեղի է ունենալու ընթացքիկ տարվա օգոստոսի առաջին տասնօրյակին: Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Այսօր՝ հուլիսի 13-ին, Պուտին-Ռոհանի-Ալիև հանդիպման մասին խոսել է նաև Իրանի արտգործնախարարի տեղակալ Իբրահիմ Ռահիմպուրը:

Նա նշել է, որ հանդիպումը տեղի  է ունենալու օգոստոսի 8-ին և նվիրված է լինելու հիմնականում Հյուսիս-Հարավ միջանցքին, որը պետք է անվտանգ ուղի լինի ողջ տարածաշրջանի համար:

Խոսքը վերաբերում է Ռուսաստանի, Ադրբեջանի և Վրաստանի տարածքով իրանական ապրանքներն արտահանելուն:

Հանդիպման ընթացում, Իրանի ԱԳ փոխնախարարի խոսքերով, քննարկվելու են նաև հարցեր, որոնք վերաբերում են առևտրա-տնտեսական համագործակցությանը, տուրիզմին և Մերձավոր Արևելքում ու տարածաշրջանում տիրող անվտանգության խնդիրներին:

Նույն շարքից