Հուլիսի 15-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպում է ունենալու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ, այս մասին լրագրողներին հայտնել է Պուինի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
Նա նշել է, որ հինգշաբթի օրվա երկրորդ կեսին Պուտինն ընդունելու է Ջոն Քերիին և ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովին:
Իսկ ինչ վերաբերում է քննարկվելիք հարցերին, ապա դրանք վերաբերելու են Սիրիային, Ուկրաինային և երկկողմ հարաբերություններին: