Ահաբեկչության դեմ արդյունավետ պայքար մղելու համար Թուրքիան Սիրիայի հետ հարաբերությունները կարգավորելու կարիքն ունի: Այս մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յիլդիրիմը:
Երեկ Յիլդիրիմը հայտարարել էր, որ Անկարան պատճառներ չունի Սիրիայի, Իրաքի և Եգիպտոսի հետ վատ հարաբերություններ ունենալու համար և թուրքական իշխանությունները կարող են փոխել կոշտ արտաքին քաղական կուրսը, որը վարվում է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի նկատմամբ:
«Մենք ընդլայնելու ենք մեր ընկերների ցանկը: Այդ ուղղությամբ քայլեր արդեն արվել են: Թուրքիան հարաբերությունները կարգավորել է Ռուսաստանի և Իսրայելի հետ: Վստահ եմ, որ նույն կարող ենք անել նաև Սիրիայի մասով: Մենք դրա կարիքն ունենք: Սիրիայում և Իրաքում ահաբեկչության դեմ արդյունավետ պայքարի համար այդ երկրներում պետք է կայունություն լինի»,-ասել է Յիլդիրիմը: