Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ: Այս մասին հայտնել է Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
Իր հերթին ֆրանսիական կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Լե Ֆոլը հայտնել է, որ հեռախոսազրույցների ընթացքում կողմերը խոսել են Ուկրաինայի խնդրի մասին: