ԱՄՆ-ը խիստ անհանգստացած է ղարաբաղյան հակամարտության գոտում լարվածության աճից։ Այդ մասին Երեւանում կայացած ասուլիսում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով տեղակալ Վիկտորիա Նուլանդը։
Նա ընդգծել է, որ այդ հարցը բարձրացրել է իր տարածաշրջանյին այցի ընթացքում։ «Մենք ցանկանում ենք, որ հանգիստ լինի, ուղիղ բանակցություններ լինեն։ Այդ մասին ասել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները։ Ես խոսել եմ Ադրբեջանի նախագահ Իլհամ ԱԼիեւի, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ արյունահեղության դադարեցման մասին։ Դա կողմերից ոչ մեկին օգուտ չի տա»,- ասել է Նուլանդը՝ նշելով, որ երկու մայրաքաղաքներում այդ հարցով առաջընթաց է գրանցվել։ «Եւ մենք հուսով ենք, որ առաջիկա օրերին շփման գծում խաղաղություն կհաստատվի հօգուտ բոլոր զինծառայողների, նրանց ծնողների, հանուն տարածաշրջանում խաղաղության եւ կայունության»,- ասել է Նուլանդը։
Տարվա սկզբից կտրուկ սրվել է իրավիճակը Ադրբեջանի եւ Արցախի շփման գծում, հայ-ադրբեջանական սահմանին, Ադրբեջանը պարբերա խախտում է հրադադարի ռեժիմը։