«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Սամվել Ալեքսանյանի աշխատակից, Ձկնկուլ մականունով հայտնի Արմեն Իսրայելյանը ՀՀ հատուկ քննչական ծառայությունում «ՀԺ»-ի հրապարակման վրա հարուցված քրեական գործի շրջանակներում հարցաքննվել է:
Այս տեղեկությունը՝ երեկ «ՀԺ»-ի թղթակցի հետ զրույցում հաստատել է Ձկնկուլի կինը՝ Քրիստինեն: Հարցին, թե ամուսինը հարցաքննվելիս պնդե՞լ է Armtimes.com-ի հարցազրույցում նշած փաստերը, թե՞ դրանից հետո արված տարբեր հերքումներն է պնդել, Քրիստինեն արձագանքեց. «Ներկա դրությամբ չեմ կարող ասել»:
Մեր թղթակցի մյուս հարցին, թե Արմեն իսրայելյանը ՀՀ-ո՞ւմ է, կինը դրական է պատասխանել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում