«168 ժամ» թերթը գրում է. «Հայաստանում հետզհետե ավելանում է իրավագիտակից քաղաքացիների, այս դեպքում՝ վարորդների, քանակը, որոնք հրաժարվում են վճարել չմատուցված ծառայության դիմաց։ Խոսքը չարաբաստիկ կարմիր գծերի և ավտոտրանսպորտային միջոցների կայանման համար գանձվող տուրքերի մասին Է։
Ինչի՞ համար տարեկան վճարել 12 հազար դրամ, եթե փոխարենը ոչինչ չես ստանում։ Առավել ևս՝ ինչո՞ւ վճարել 5000 դրամ տուգանք՝ 15 րոպեից ավելի կարմիր գծերում կանգնելու և 100 դրամ չվճարելու համար։ Առավել ևս՝ ինչո՞ւ պետք է վճարի սովորական քաղաքացին, իսկ ոստիկաններն ու պետական աշխատողներն այս հարցում արտոնություն ունենան ու պարտավոր չլինեն վճարել։ Կարմիր գծերի հետ կապված այս նորմերը սահմանող մեր պետական այրերը կանոնները սահմանելիս, թերևս, մոռացել են, որ ՀՀ Սահմանադրությունն արգելում է ցանկացած տիպի խտրականություն ու անհամաչափություն։
Կարմիր գծերի տուգանքները բողոքարկող վարորդների թիվն օրեցօր ավելանում է։ Եվ ուշագրավն այն է, որ գրեթե ցանկացած գրագետ կազմված բողոք բավարարվում է ու տուգանքների մասին որոշումները բեկանվում են»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում