Միջազգային Հասարակություն 

Մոլդովայի խորհրդարանը հաստատել է նոր կառավարության կազմը

Մոլդովայի խորհրդարանը չորեքշաբթի հաստատելէ կառավարության կազմն ու ծրագիրը, որը ներկայացրել է վարչապետ Կիրիլ Գաբուրիչը: Կաբինետի կազմում ընդգրկվել են Լիբերալ-դեմոկրատական եւ Դեմոկրատական կուսակցությունների ներկայացուցիչներ, որոնք անցյալ տարվա նոյեմբերին կայացած ընտրությունների արդյունքում ստացել են խորհրդարանի 101 տեղերից 42-ը եւ «Դաշինք՝ հանուն եվրոպական Մոլդովայի» իշխող կոալիցիա ձեւավորել:

Ըստ ՏԱՍՍ գործակալության, կառավարությունում Լիբերալ կուսակցության ներկայացուցիչներ չկան, որոնք դուրս են մնացել կոալիցիայի կազմից՝ պաշտոնների բաժանման հարցում տարաձայնությունների պատճառով:

Նրանց փոխարեն իշխող կոալիցիայի կառավարության հաստատմանն աջակցել է ընդդիմադիր Կոմունիստական կուսակցությունը: Նրանց շնորհիվ կառավարության ծրագրի օգտին 60 պատգամավոր է քվեարկել:

Դեմ է քվեարկել ընդդիմադիր Սոցիալիստական կուսակցության խմբակցությունը, որի պատգամավորները կառավարության կազմն ու ծրագիրը խիստ քննադատության են ենթարկել:

Նույն շարքից