Քաղաքական Միջազգային 

Սիրիայում իրական քայլեր են սպասում Թուրքիայից

Թուրքիայի վարչապետ Բինալի Յիլդիրիմի հայտարարությունն այն մասին, որ Անկարան ցանկանում է կարգավորել Դամասկոսի հետ իր հարաբերությունները, չեն բավարարում Սիրիային: Այս մասին գրում են սիրիական ԶԼՄ-ները՝ հղում անելով այդ երկրի ԱԳՆ-ին:

Սիրիական արտաքին քաղաքական կառույցը իրական քայլեր է սպասում Թուրքիայից, որը պետք է դադարեցնի ահաբեկիչներին ցուցաբերվող աջակցությունը և արգելի վերջիններիս մուտք գործել Սիրիա:

Ավելի վաղ Յիլդիրիմը հայտարարել էր, որ Թուրքիան Իսրայելի և Ռուսաստանի հետ հարաբերությունները կարգավորելուց հետո մտադիր է նույնն անել նաև Սիրիայի մասով:

Նույն շարքից