Հասարակություն 

«Իսլամական պետությունը» հաստատել է իր առաջնորդներից մեկի մահը

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը հաստատել է իր առաջնորդներից մեկի մահը: Խոսքը վերաբերում է Ումար աշ-Շիշանիին: Գորհայինները հայտնում են, որ աշ-Շիշանին սպանվել է Իրաքում կառավարական ուժերի հետ Մոսուլի մոտ տեղի ունեցած մարտերից մեկի ժամանակ:

Ամերիկյան իշխանությունների տեղեկություններով, աշ-Շիշանին ԻՊ-ում կատարում էր, այսպես կոչված, ռազմական նախարարի պաշտոնը և խմբավորման ղեկավար Աբու Բաքր ալ-Բաղդադիի ամենամտերիմ մարդկանցից էր: Նրա համար Վաշինգտոնը 5 միլիոն դոլար էր խոստացել:

Նույն շարքից