Հունաստանի իշխանությունները պլանավորում են վարկավորումը երկարաձգելու խնդրանքով դիմել ԵՄ գործընկերներին։ Այս մասին գրում է Deutsche Welle-ն՝ հղում կատարելով Հունաստանի կառավարության մամուլի քարտուղար Գաբրել Սակելլարդիսին։
«Համաձայնության համար ընդունելի հիմքի շուրջ քննարկումներ են ընթանում, մենք հաջողությամբ առաջ ենք շարժվում այդ ճանապարհով»,- ասել է մամուլի քարտուղարը։
Նշվում է, որ Հունաստանի եւ Եվրամիության միջեւ բանակցությունների հիմնական բարդությունը ընթացիկ հակաճգնաժամային ծրագրի իրականացումն է, որը նախատեսում է բարեփոխումների անցկացնել եւ ձեռնարկել կոշտ տնտեսման միջոցներ, գրում է Gazeta-ն։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Գերմանիայի իշխանությունները թույլ չեն տալիս Եվրոպական կենտրոնական բանկին երկարաձգել Հունաստանի վարկային ծրագիրը։