Ուկրաինայի և Ադրբեջանի նախագահներ Պյոտր Պորոշոնկոն և Իլհամ Ալիևը Բաքվում հանդիպում են ունեցել, որի ընթացքում քննարկել են երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր: Այս մասին հայտնում է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը:
Հայտնվում է, որ տեղի ունեցած և ունենալիք հանդիպումների արդյունքում նախատեսվում է ստորագրել մի շարք պայմանագրեր, որոնք ուղղված են լինելու երկու երկրների միջև հարաբերությունները զարգացնելուն:
Հավելենք, որ սա Պորոշենկոյի առաջին պաշտոնական այցն է Ադրբեջան: