Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է Դեբալցեւոյից ուկրաինական զինուժի դուրսբերման մասին, որը համարվում է հակամարտության ամենաթեժ շրջանը:
Ինչպես տեղեկացնում է ուկրաինական «112.ua» հեռուստաընկերությունը Պորոշենկոն ժամանել է Ուկրաինայի արեւելյան շրջաններ՝ կազմակերպելու ուկրաինական ուժայինների էվակուացիան:
«Կարող եմ հայտնել, ու Ուկրաինայի զինված ուժերը այսօր ավարտին են հասցրել Դեբալցեւոյում շրջապատման մեջ գտնվող զինուժի էվակուացիան: Ներկայումս կազմակերպել է զինծառայողների 80 տոկոսի նահանջը, մենք առաջիկայում սպասում ենք եւս երկու ավտոշարասյան դուրսբերումը: Ուկրաինական բանակը նահանջում է իր ողջ սպառազինությամբ»,-հայտնել է Պորոշենկոն:
Միաժամանակ Reuters գործակալության հաղորդմամբ Դեբայցեւոյից դեպի Արտեմովսկ բնակավայր են նահանջել ընդամենը մի քանի տասնյակ ուկրաինացի զինվորներ, որոնց մեծ մասը վատառողջ ու վիրավոր է եղել: