Քաղաքական Միջազգային 

Եգիպտոսը ասել է պայմանը, որի դեպքում կհամագործակցի Թուրքիայի հետ

Եգիպտական կողմը պատասխանել է վերջին օրերի ընթացքում անընդհատ հնչող թուրքական իշխանությունների այն հայտարարություններին, թե Անկարան ձգտում է իր հարաբերությունները կարգավորել բոլոր հարևանների հետ: Եգիտպտոսի խորհրդարանի խոսնակ Ալի Աբդել Ալը հայտնել է, որ Կահիրեն պատրաստ է համագործակցել Անկարայի հետ միայն այն դեպքում, եթե Թուրքիան հրաժարվի Եգիպտոսի ներքին գործերին միջամտելու իր քաղաքականությունից:

Նա նշել է, որ եգիպտական իշխանությունները թույլ չեն տա մեկ այլ երկրի միջամտել Եգիպտոսի ներքին գործերին, իսկ եթե այս կամ այն երկիրը պատրաստ է հարգել այդ սկզբունքը համագործակցություն կլինի, դա վերաբերում է նաև Թուրքիային:

Նույն շարքից