Այսօր՝ հուլիսի 14-ին, կառավարության նիստից հետո ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, պատասխանելով իր կնոջ ներկայացրած հայտարարագրին, ասաց, որ վերջինիս ամբողջ ընտանիքը 1995 թվականից ապրում է ԱՄՆ-ում. «Կարծում եմ, որ նրանք կարող են տարեկան մեկ անգամ իրենց քրոջը և երեք զարմիկներին օգնել և շնորհավորել այս կամ այն առիթով: Սա զուտ ընտանեկան հարց է: Մի աղջիկս այս տարի ավարտեց համալսարանը, մյուսն ընդունվեց, իսկ մյուսն ընդունվեց դպրոց»:
Ինչ վերաբերում է ապրիլյան քառօրյա պատերազմի արդյունքում վիրավորված զինծառայողների առողջական վիճակին, նախարարն ասաց, որ վերջիններս մշտապես գտնվում են իրենց ուշադրության կենտրոնում և դա վերաբերում է նաև Հայաստանից դուրս բուժվող երկու տղաներին:
Մուրադյանի, պատասխանելով զինվորներին Հայաստանից դուրս բուժման ուղարկելու մասին հարցին, ասաց, որ եթե հնարավոր է բուժումն արդյունավետ իրականացնել Հայաստանում դա արվում է այստեղ, իսկ եթե վիրավոր զինծառայողն ուզում է արտասահամնում բուժվել, անկախ դրանից, բուժումը Հայաստանում հնարավոր է, թե՝ ոչ, արվում է զինծառայողի ցանկությունը: