Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության զինված ուժերի հրամանատարությունը խոստացել է պահպանել Դեբալցեւյան շրջապատման մեջ հայտնված ուկրաինական զինծառայողների կյանքը:
Դոնեցկի պաշտպանության փոխնախարար Էդուարդ Բասուրինը հայտնել է, որ բոլոր ողջ մնացած ուկրաինացի զինվորականների կյանքին հանձնվելու դեպքում վտանգ չի սպառնալու ու նրանց հանդեպ ցուցաբերվելու է մարդկային վերաբերմունք:
Միաժամանակ նա ավելացրել է, որ շրջապատումը ճեղքելու բոլոր փորձերը ձախողվելու են, քանի որ վերջին անգամ ուկրաինացի զինծառայողների մի մասին հաջողվել է օղակը ճեղքել միայն փետրվարի 9-ին: