Հասարակություն 

Էրդողանին վիրավորելու համար թուրք ընդդիմադիրը 17 հազար դոլար փոխհատուցում պետք է վճարի

Անկարայի դատարանը Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու համար 17 հազար դոլարով տուգանել է Թուրքիայի հիմնական ընդդիմադիր ուժի՝ Ժողովրդա-հանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քիլիչդարօղլուին, այս մասին հայտնում է Anadolu-ն:

Հիշեցնենք, որ հունվարի 16-ին  Քիլիչդարօղլուն Թուրքիայի նախագահին անվանել էր բռնապետի ծաղրանկար:

Դրանից հետո երկրի դատախազությունը քննություն էր սկսել: Էրդողանը երկու հայց էր ներկայացրել՝ ընդդիմադիր գործչից պահանջելով 67 հազար դոլար փոխհատուցում:

Նշենք, որ Թուրքիայում նախագահ Էրդողանին վիրավորելու համար պատժվելը սովորական երևույթ է, և սա վերաբերում է նաև լրագրողներին:

Նույն շարքից