Հասարակություն 

Ահաբեկչություն Ֆրանսիայում. Զոհերի թիվն արդեն հասել է 80-ի

Երեկ երեկոյան ֆրանսիական Նիսսում ահաբեկչություն կատարաած անձը հայատնի է եղել ոստիկանությանը, այս մասին հայտնում է BFM-ը:

Նշվում է, որ նա Թունիսի ծագում ունեցող ֆրանսիացի է, ծնվել է 1985 թվականին, ավելի վաղ ոստիկանության ուշադրության կենտրոնում հայտնվել է զենք կրելու և այլ հանցագործությունների պատճառով:

Բեռնատարը, որ օգնությամբ ահաբեկիչը կատարել է իր ոճրագործությունը, վարձակալած է եղել: Ահաբեկչի մոտ հայտնաբերվել է ատրճանակ, նռնականետ և այլն:

Նշենք, որ ահաբեկչությունը տեղի է ունեցել  Ֆրանսիայի տոնին նվիրված միջոցառման ժամանակ: Ահաբեկիչը բեռնատարով բախվել է հավաքված մարդկանց և այդկերպ առաջ շարժվելով մոտ 2 կմ:

Ոստիկանությանը հաջողվել է կանգնեցնել բեռնատարը, սկսվել է փոխհրաձգություն, ինչի արդյունքում հանցագործը սպանվել է:

Արդյունքում կա 80 զոհ, մեծ թվով վիրավորներ, որոնցից 18-ի վիճակը ծայրահող ծանր է:

Ֆրանսիայի նախագահն արդեն տեղի ունեցածն ահանեկչություն է անվանել, որի պատասխանատվությունը ստանձնել է Իսլամական պետություն խմբավորումը:

Նույն շարքից