«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ օրերս հատուկ քննչական ծառայություն է դիմել մի կին եւ ՀՀ պաշտոնատար անձի կողմից կատարված հանցագործության մասին հաղորդում ներկայացրել։ Նա հայտնել է, որ օրեր առաջ իր աշխատասենյակ է եկել ՀՀ պաշտոնատար անձանցից մեկը, եւ ինքը նրա հետ աշխատասենյակում սեռական հարաբերություններ է ունեցել։ Ըստ կնոջ՝ այդ ընթացքում պաշտոնատար անձն իր պարանոցից պոկել է թանկարժեք ոսկյա զարդը եւ բացահայտ կերպով դրել իր գրպանը։
Կինը իրավապահներին հայտնել է, որ այդ ժամանակ պաշտոնյային ասել է, որ վերադարձնի իր վզնոցը, սակայն իր սենյակում գտնվող պաշտոնյան հրաժարվել է այն իրեն տրամադրել։ Չի բացառվում, որ մինչ իրավապահներին դիմելը կինը ցանկացել է ամեն գնով իր ոսկյա թանկարժեք զարդը հետ վերադարձնել, սակայն փորձերն անցել են ապարդյուն, եւ կնոջ միակ ելքը մնացել է իրավապահներին դիմելը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում