«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեկ հայտնի դարձավ, որ Իսպանիայում փողերի լվացման կասկածանքով ձերբակալվել է հայ գործարար Արման Մայիլյանը: Վերջինս ոչ միայն ազգությամբ է հայ, այլ ըստ էության հայաստանցի է` ծնունդով աշտարակցի:
Հայաստանի լայն հանրությանը թերեւս անծանոթ այս գործարարը շատ սերտ կապերի մեջ է գործող իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչների հետ:
Հատկապես սերտ են նրա կապերը ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի ընտանիքի հետ: Ըստ մեր տեղեկությունների՝ վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը Արման Մայիլյանի երեխայի կնունքի քավորն է: Արգամն ու Արմանը հանդիպում են բավականին հաճախ, թե՛ Բարսելոնայում, եւ թե՛ Երեւանում:
Բայց գործարարի կապերը հայաստանյան «էլիտայի» հետ չեն ավարտվում քավոր-սանիկությամբ: Եթե որեւէ պաշտոնյա ցանկանում է անշարժ գույք ձեռք բերել Իսպանիայում, ապա դրա հետ կապված հոգսերը իր վրա է վերցնում հենց Արման Մայիլյանը:
Մեր տեղեկություններով՝ նա արդեն հասցրել է մեր բազմաթիվ «երեւելիների» տների ու բնակարանների տեր դարձնել Իսպանիայում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում