Հասարակություն 

Թուրքիայի նախագահը միջազգային մեկուսացումից չի շփոթվում

 

Ինչպես տեղեկացնում է Ռիա Նովոստի գործակալությունը, Թուրքիայի նախագահ Ռաջեփ Էրդողանը խոստովանել է, որ զգում է իրեն միջազգային մեկուսացման մեջ:

Այդ մասին տեղեկացնում են մի շարք թուրքական լրատվամիջոցներ:

 

«Ինձ համար միանշանակ է միջազգային կարծիքը, կարեւորը՝ թե ինչպես է ինձ ընդունում ժողովուրդը: Գուցե ես հայտնվել են միջազգային առաջնորդների անուշադրության կենտրոնում, սակայն դա նրանց կողմից նախանձի արտահայտություն է»,-հայտնել է նա:

Նման հայտարարություն նա արել է Լատինական Ամերիկա կատարած իր այցելությունից հետո, երբ պաշտոնական այցով ժամանել էր Կուբա, Մեքսիկա ու Կոլումբիա:

 

Նրա խոսքերով՝ արտահայտել է այն, ինչ մտածում է ու ասել՝ միայն ճշմարտությունը:

Հիշեցնենք, որ Էրդողանը իր արտահայտությունների հեւտեւանքով վերջին ժամանակներում դարձել է քննադատության օբյեկտ, մասնավորապես, վերջերս նա հայտարարել էր, որ Ամերիկա մայրցամաքը հայտնաբերել են մահմեդականները:

 

 

Նույն շարքից