«Հրապարակ» թերթը գրում է. «Օրերս մոլեգնած քամին վնաս էր հասցրել ոչ միայն գյուղատնտեսությանը, բազմաթիվ շենք-շինություններին, այլ նաեւ գերեզմանատներին։
Երեւանի կենտրոնական գերեզմանատանը (Թոխմախի) ուժգին քամու հետեւանքով վնասվել են մոտ 40-ից ավելի գերեզմանաքարեր, խաչաքարեր, տապանաքարեր են շրջվել, պոկվել են ծառերի ճյուղեր։ Գերեզմանատան աշխատողներից մեկը մեզ տեղեկացրեց, որ տեղահան եղած գերեզմանաքարերի վերականգնման աշխատանքներով զբաղվում են ազգականները, մտերիմները։ Իրենք եւս սեփական ուժերով փորձում են վերականգնել այն շիրմաքարերը, որոնց վերականգնումը հավելյալ ջանք չի պահանջում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում