Քաղաքական Միջազգային 

Պուտինը Մոսկվայում հանդիպել է Ջոն Քերիի հետ

Մոսկվայում այցով գտնվող ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին հայտնում է Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Պաշտոնական հանդիպմանը Պուտինից և Քերիից բացի մասնակցել են մի շարք ռուսատանցի և ամերիկացի պաշտոնյաներ, իսկ դրանից հետո Ռուսաստանի նախագահն ու ԱՄՆ-ի պետքարտուղարը հանդիպել են նաև արդեն առանց օգնականների:

Հանդիպման ընթացքում Քերին հայտարարել է, որ Նահանգներն ու Ռուսաստանն այսօր շատ բան կարող են անել աշխարհի համար, և խոսքը վերաբերում է  ոչ միայն Սիրիային և Ուկրաինային, այլ նաև այլ ոլորտներին:

Կողմերը հանդիպումը կշարունակեն նաև այսօր:

Նույն շարքից