Հասարակություն գլխավոր 

Խնդրվում է տեսայութեր չտարածել ֆրանսիական Նիսի ահաբեկչությունից

Ֆրանսիական ոստիկանությունը դիմել է բոլորին՝ կոչ անելով տեսանյութեր չհրապարակել Նիսում երեկ երեկոյան տեղի ունեցած ահաբեկչությունից, քանի որ դա անհարգալից վերաբերմունք է զոհերի և մյուս տուժողների հարազատների նկատմամբ:

Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտնել էր, որ զոհերի մեջ կան մեծ թվով երեխաներ: Այս մասին խոսել են նաև ականատեսները:

Ականատեսներից մեկը պատմել է, որ ահաբեկչության գործիք դարձած բեռնատարը մխրճվել է մարդկանց բազմության մեջ, և ակնհայտ էր, որ վարորդն անում էր ամեն ինչ հնարավորինս մեծ թվով մարդկանց հարվածելու համար:

Մեկ այլ ականատեսի խոսքերով, ահաբեկչության պահին սկսված քաոսն աննկարագրելի է եղել, մարդիկ այս ու այն կողմ են վազել՝փորձելով փրկվել բեռնատարից և արձակվող կրակոցներից:

Հիշեցնենք, որ ահաբեկչության զոհերի թիվը հասնում է 84-ի, իսկ Ֆրանսիայում հուլիսի 26-ին ավարտվող արտակարգ ռեժիմը, նախագահի որոշմամբ, երկարաձգվել է ևս 3 ամսով:

Նույն շարքից