Հասարակություն 

Նիսում ահաբեկչությունից հետո հիվանդանոց է տեղափոխվել 54 երեխա

Երեկ երեկոյան ֆրանսիական Նիսում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո հիվանդանոց է տեղափոխվել 54 երեխա: Այս մասին հայտնումեն տողի ԶԼՄ-ները՝ հավելելով, որ վերջիններս  մեջ կան այնպիսիք, որոնց վիճակը գնահատվում է  ծայրահող ծանր:

Այն մասին, որ զոհերի և վիրավորների մեջ կան մեծ թվով երեխաներ, խոսել է նաև Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը:

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի տոնի միջոցառմանը նվիրված  հրավառությունը տեսնելու համար հավաքված ֆրանսիացիների և զբոսաշրջիկների վրա բեռնատարով տեղի ունեցած հարձակման արդյունքում զոհերի թիվը հասել է 84-ի:

Ֆրանսիայի նախագահը տեղի ունեցածն ահաբեկչություն է անվանել, որի պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:

Նույն շարքից