Հասարակություն 

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 19-ի ժամը 11.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:

Երևան-Կապան ավտոճանապարհի 183-կմ-ից մինչև 220-կմ առկա է մերկասառույց, 225-230-կմ-ին տեսանելիությունը շատ ցածր է:

Մերկասառույց է նաև Սիսիան-Գորիս ավտոճանապարհին և Դիլիջանի ոլորաններին:

Խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

 

Նույն շարքից