Հասարակություն 

Գերմանիան և Իտալիան ուժեղացրել են Ֆրանսիայի հետ սահմանի վերահսկողությունը

Գերմանիայի և Իտալիայի իշխանությունները հայտարարել են Ֆրանսիայի հետ սահմանի նկատմամբ վերահսկողությունն ուժեղացնլու մասին: Գերմանական իշխանությունները նաև հայտնում են, որ ուժեղացված ծառայություն է իրականացվում օդանավակայաններում և այլն:

Իտալիայի ներքին գործերի նախարարն իր հերթին նշել է, որ  ուժեղացված ծառայություն է անցկացվում Ֆրանսիան Իտալիային կապող երկաթգծով շարժվող գնացքներում:

Սեփական երկրի տարածքում անվտանգության միջոցառումներ է իրականացնում նաև Բրյուսելը, որտեղ պատրաստվում են հուլիսի 21-ին տոնել Բելգիայի Ազգային օրը: Երկրի իշխանություններն արդեն Անվտանգության խորհդրի նիստ են հրավիրել:

Անվտանգության միջոցառումների վերանայման մասին հայտարարել է նաև Լոնդոնի քաղաքապետ Սադիկ Հանը:

Նույն շարքից