Ֆրանսիական Նիսում երեկ երեկոյան տեղի ունեցած ահաբեկչության ժամանակ զոհված հայ կինը միայն վերջերս էր ամուսնացել Նիսում բնակվող ազգությամբ հայ տղամարդու հետ և Ֆրանսիա տեղափոխվել Մոսկվայից: Այս մասին հայտնում է sputnikarmenia.ru-ն՝ հավելելով, որ ամուսինն այդ պահին վերջինիս կողքն է եղել և միայն հրաշքով է փրկվել:
Նիսում բնակվող մեկ այլ հայ կին, ով ահաբեկչության պահին փորքիկ երեխայի հետ եղել է ողբերգության վայրում, կարողացել է մանկասայլակը մի կողմ հրել և իր մարմնով փակել երեխային: Այսկերպ նրանք փրկվել են:
Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ-ն հաստատել էր ՀՀ քաղաքացու զոհվելու փաստը: