Հասարակություն 

Ուշադրություն. Սպասվում է բարձր ջերմային ֆոն. Խորհուրդ է տրվում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից

Հուլիսի 18-20-ին սպասվում է բարձր ջերմային ֆոն Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում սպասվում է 38-390C տաքություն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորկայից բարձր:

Խորհուրդ է տրվում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից և ֆիզիկական ակտիվությունից:

Հանրապետության տարածքում՝

Սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հյուսիս-արևելյան 2-7 մ/վրկ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով:

Երևանում՝

Սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևան քաղաքի հուլիսի 16-ի բազմամյա կլիմայական տվյալներ

  • Օդի առավելագույն ջերմաստիճան 39.70C (1978 թ.)
    • Օդի նվազագույն ջերմաստիճան 12.60C (1974 թ.)
    • Օդի միջին օրական ջերմաստիճան 26.70C

Նույն շարքից