Ռուսաստանցիների մի մասը սխալ է համարում դեպի Թուրքիա ուղեգրերի վաճառքի արգելքը չեղյալ համարելը: Այս մասի գրում են ռուսական ԶԼՄ-ները՝ հղում անելով «Հասարակական կարծիք» հիմնադրամի կողմից անցկաացված հարցման արդյունքներին:
Նման կարծիք հայտնել են հարցվածների 39 տոկոսը: Իսկ 42 տոկոսը կարծում են, որ ռուսական իշխանությունների այս քայլը ճիշտ է:
Ռուսաստանցիների 60 տոկոսը վստահ են, որ Մոսկվան չպետք է շատ արագ մտերման Անկարայի հետ, իսկ 27 տոկոսը կողմ են ռուս-թուրքական հարաբերությունների կարգավորմանը:
Հիշեցնենք, որ թուրքական օդուժի կողմից ռուսական ուղղաթիռի ոչնչացումից հետո խիստ վատացած ռուս-թուրքական հարաբերությունները կրկին սկսեցն սերտանալ այն բանից հետո, երբ Թուրքիայի նախագահը ներողություն խնդրեց կատարվածի համար: