Քաղաքական 

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները մեկնում են Թուրքիա ղարաբաղյան հակամարտությունը քննարկելու համար

Բաքվում գտնվող Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մեկնելու են Թուրքիա, որտեղ քննարկելու են ղարաբաղյան հակամարտության հարցը:

«Մենք սպասում ենք, որ հուլիսի 18-ին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կժամանեն Թուրքիա, որտեղ կքննարկենք ղարաբաղյան հակամարտությունը: Հանդիպման ընթացքում մենք ներկայացնելու ենք Թուրքիայի տեսակետը և կծանոթացնենք հակամարտության մասով վերջին զարգացումներին»,-ասել է նա:

Նույն շարքից