Քաղաքական 

Ռուս-թուրքական հարաբերությունների կարգավորումը դրական կազդի ղարաբաղյան հակամարտության կարգավորման վրա. Մամեդյարով

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ ռուս-թուրքական հարաբերությունների կարգավորումը դրական կազդի ղարաբաղյան հակամարտության կարգավորման վրա:

Բաքվում գտնվող Թուրքիայի արտգործնախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Մամեդյարովը նշել է, որ Մոկսվայի և Անկարայի լավ հարաբերությունները միայն ուրախացնում են Ադրբեջանին:

«Տարածաշրջանային պետությունների հարաբերությունները որքան կայուն լինեն, այդքան ավելի լավ կլինի տարածաշրջանի համար: Դա մեզ միայն ուրախացնում է: Կարծում եմ, որ ռուս-թուրքական հարաբերությունների կարգավորումը դրական կազդի ղարաբաղյան հակամարտության կարգավորման վրա: Իսկ բանակցությունները պետք է ակտիվանան, որպեսզի սահմանին սադրաքներ չլինեն»,-ասել է նա:

Նույն շարքից