Հասարակություն 

Ծաղիկներ՝ Երևանում Ֆրանսիայի դեսպանատան մոտ

Այսօր՝ հուլիսի 15-ին, առավոտից ծաղիկներ են բերվում Երևանում գտնվող Ֆրանսիայի դեսպանատուն: Այսկերպ մեր քաղաքացիներն իրենց հարգանքի տուրքն են մատուցում երեկ Նիսում տեղի ունեցած ահաբեկչության զոհերին:

Հիշեցնենք, որ հուլիսի 14-ին ֆրանսական Նիսում տեղի ունեցած ահաբեկչության 84 զոհերից երկուսը ՀՀ քաղաքացիներ են: ՀՀ քաղաքացիներ կան նաև վիրավորների թվում:

Նույն շարքից