Քաղաքական 

Թուրքիայի արտգործնախարարը Ալիևին շնորհակալություն է հայտնել Մոսկվայի հետ «բարիշացնելու» համար

Բաքվում գտնվող Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ռուս-թուրքական հարաբերությունների կարգավորման գործում  գործադրած ջանքերի համար:

Նշենք, որ Չավուշօղլուն Ադրբեջան է մեկնել ղարաբաղյան հակամարտության հարցը քննարկելու համար:

Ավելի վաղ ևս թուրքական կողմը հայտարարել էր, որ Ադրբեջանը և Ղազախստանը կարևոր դերակատարում են ունեցել Մոսկվայի և Անկարայի հարաբերությունների կարգավորման գործում:

Նույն շարքից