Anadolu գործակալության արտահաստիքային աշխատող Ալի Քահրիմանը կորցրել է աշխատանքը Նիսում տեղի ունեցած ահաբեկչության թեմայով կատակելու պատճառով: Այս մասին հայտնում է Hürriyet Daily News-ը:
Գործակալության ղեկավարությունը սեփական աշխատակցի պահվածքն անպատասխանատու է անվանել և հավելել, որ իրենք վերջինիս նյութերը օգտագործել են շատ հազվադեպ:
Ինչ վերաբերում է կատակին, ապա վերոնշյալ լրագրող կոչեցյալը թվիթերյան իր էջում գրել էր, որ բեռնատարի արգելակներն ուղղակի չեն աշխատել, և տեղի ունեցածն ահաբեկչություն չէ: