Նիսում 84 մարդու կյանք խլած ահաբեկչին ոչնչացրել է կին ոստիկանը, ով վերևից ցատկել է ահաբեկչության գործիք բեռնատարի վրա:
Այս մասին Europe 1-ի հետ հարցազրույցի ժամանակ հայտնել է ֆրանսիացի պատգամավոր Էրիկ Չիոտին՝ հավելելով, որ երբեք չի մոռանա այդ հերոսուհու աչքերը:
Հիշեցնենք, որ ֆրանսիական Նիսում հուլիսի 14-ին տեղի ունեցած ահաբեկչության 84 զոհերից մեկը ՀՀ քաղաքացի է: Կան մեծ թվով վիրավորներ, որոնցից 18-ի վիճակը ծայարհող ծանր է: