Թուրքիայում ռազմակա հեղաշրջման մասնակից զինվորականների մի մասը փորձել են ներխուժել նախագահական նստավայր, այս մասին հայտնում է Associated Press-ը:
Գործակալությունը տեղեկացնում է, որ նախագահական նստավայր ներխուժելու մեղադրանքով ձերբակալվել է ավելի քան 130 մարդ, որոնցից 13-ը զինվորական են:
Վերջին տեղեկությունների համաձայն, Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձի ժամանակ զոհվել է առնվազն 60 մարդ, որոնցից 42-ը՝ Անկարայում: Այս մասին հայտնում է Habertürk –ը:
Հուլիսի 15-ին երեկոյան Թուրքիայի վարչապետ Բինալի Յիլդիրիմը հայտարարեց երկրում ռազմական հեղաշրջման փորձի մասին: Դրանից հետք Անկարայում և Ստամբուլում տանկեր հայտնվեցին: Մայրաքաղաքում մարտական մեքենաներից սկսեցին կրակ բացել խորհրդարանի շենքի վրա, երկրում հայտարարվեց պարետային ժամ:
2-3 ժամ անց Թուրքիայի ազգային հետախուզության ներկայացուցիչը հայտնեց ռազմական փորձի ձախողման մասին:
Թուրքիայի նախագահը, ում գտնվելու վայրը հայտնի չէ, հայտարարել է, որ հեղաշրջում իրականացնել ցանկացողների դեմ պայքարը կշարունակվի, իսկ մեղավորերը կպատժվեն ամենախիստ ձևով: