Քաղաքական 

Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիայում հեղաշրջման հրամանը ստացվել է ԱՄՆ-ից

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, դիմելով զինվորականներին, հայտարարել է, որ երկրոմ ռազմական հեղաշրջում իրականացնել ցանկացողները եղել են վերջիններիս ընկերները:

Նա Ստամբուլում իր ելույթի ժամանակ նշել է, որ հենց  զինվորականներն են երկրում անվտանգության հիմնական երաշխավորողները:

«Բոլոր զինվորական հրամանատարներին ասում եմ՝  հավատում եմ ձեզ: Դուք եք այս ժողովրդի անվտանգության երաշխավարողները: Նրանք, ովքեր փորձում էին հեղաշրջում իրականացնել, ձեր ընկերներն էին, սակայն չէին առաջնորդվում իմ նշած սկզբունքներով: Նրանք իրենց հրամանը ստացել են Փենսիլվանիայից»,-ասել է Էրդողանը:

Նույն շարքից