Հասարակություն 

Ֆրանսիայում ահաբեկչության 50 վիրավորները գտնվում են կյանքի և մահվան միջև. Օլանդ

Ֆրանսիայում հուլիսի 14-ին տեղի ունեցած ահաբեկչության ժամանակ վիրավորվածներից մոտ 50-ը գտնվում են ծայրահող ծանր վիճակում: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը:

Նա նշել է, որ Նիսում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թվում կան մեծ թվով երեխաներ և արտասահմանցիներ. «Հիմա մենք խոսում ենք 84 զոհի մասին, սակայն այս պահին մոտ 50 մարդ գտնվում է կյանքի ու մահվան միջև»:

Օլանդը ֆրանսիացիներին զգուշացրել է նոր ահաբեկչությունների հավանականության մասին՝ հավելելով, որ Ֆրանսիան դեռ չի հաղթել ահաբեկչությունը. «Մեզ երկար պայքար է սպասվում, քանի որ պայքարում ենք թշնամու դեմ, որը հարձակվում է ազատությունը հիմնարար արժեք համարող երկրի վրա»:

Նույն շարքից